25 մայիսի 2020 - 18:11 AMT
Դատարկ փողոցներ, վարակի նվազագույն դեպքեր․ Ինչպես Վրաստանը հաջողեց կորոնավիրուսի դեմ պայքարում

Մայիսի 25-ի տվյալով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի միայն 1 նոր դեպք է գրանցվել, երկրում փաստացի բուժվում է 193 հիվանդ։

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրությունն ու պարետային ժամը հանվել են դեռ մայիսի 22-ին, վարչապետ Գեորգի Գախարիան ավելի վաղ հայտնել է, որ հուլիսի 1-ից զբոսաշրջիկներ կընդունեն։

Կորոնավիրուսի դեմ պայքարի վրացական փորձն ուղեկցվել է խիստ կարանտինով և դրա պահպանման ուժեղ հսկողությամբ․ այդ են վկայում Թբիլիսիի դատարկ փողոցների լուսանկարները։

Վրաստանում համազգային կարանտին և պարետայի ժամ էր հայտարարվել մարտի 31-ին։

Photo. Eléonore Garnie