26 մայիսի 2020 - 15:20 AMT
NASA-ն և SpaceX-ը պատրաստ են տիեզերագնացների պատմական թռիչքին

NASA-ն և Իլոն Մասկի SpaceX ընկերությունը հայտնել են, որ մայիսի 27-ին նախատեսված՝ Falcon 9 հրթիռի և Crew Dragon տիեզերանավի թռիչքների համար բոլոր ստուգումները բարեհաջող ավարտվել են։ Թռիչքի միակ խոչընդոտը կարող է լինել եղանակը, փոխանցում է TechCrunch-ը։

Սա կլինի մարդու առաջին թռիչքը մասնավոր տիեզերանավով․ մինչ այժմ մարդկանցով Տիեզերք ուղարկված բոլոր հրթիռներն ու տիեզերանավերը եղել են կառավարական կազմակերպություններինը։

Crew Dragon-ը Միջազգային տիեզերակայան կներկայացնի երկու տիեզերագնացի՝ Դագ Հարլիին և Բոբ Բենքենին։ Դա կլինի տիեզերագնացների առաջին թռիչքն ամերիկյան հողի վրա՝ մոտ 10 տարվա ընթացքում․ Space Shuttle ծրագիրը չեղարկվել է 2011-ին, դրանից հետո ԱՄՆ-ում թռիչքներ չեն իրականացվել։

Թռիչքից 110 օր հետո Բենքենն ու Հարլին Crew Dragon-ով կվերադառնան Երկիր։

Crew Dragon Demo-2-ը կդառնա SpaceX Falcon 9-ի 86-րդ ստարտը։ Անցյալ տասնամյակում գործարկված հրթիռը լրջորեն արդիականացվել է և կատարելագործվել։