21 հունվարի 2009 - 13:14 AMT
Cross Chess-2009. Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ ոքիների իր շարքը
Շախմատի տղամարդկանց «Cross Chess-2009» սուպերմրցաշարի չորրորդ փուլում հայ գրոսմայսթեր Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել, այս անգամ արդեն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Նույն արդյունքը գրաբցվել էր նաեւ մյուս բոլոր հանդիպումներում: Չորրորդ փուլից հետո մրցաշարային աղյուսակում փոփոխություններ չկան:

5-րդ փուլում, հունվարի 22-ին Լեւոն Արոնյանը կհանդիպի իր հայրենակից Սերգեյ Մովսեսյանի հետ (Սլովակիա):

Չորրոդ փուլի արդյունքները.
Կարլսեն` Նորվեգիա-Արոնյան` Հայաստան-0,5:0,5
Մորոզեւիչ` Ռուսաստան-Ադամս` Անգլիա-0,5:0,5
Վան Յուէ` Չինաստան-Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5
Ռաջաբով` Ադրբեջան-Կարյակին` Ուկրաինա-0,5:0,5
Մովսեսյան` Սլովակիա-Դոմինգես` Կուբա-0,5:0,5
Ստելվագեն` Հոլանդիա-Իվանչուկ` Ուկրաինա-0,5:0,5
Սմիթս` Հոլանդիա-Կամսկի` ԱՄՆ-0,5:0,5:

A խմբի դասավորությունը չորս փուլերից հետո` Կամսկի, Սմիթս, Կարյակին, Մովսեսյան, Ռաջաբով-2,5-ական միավոր; Դոմինգես, Կարլսեն, Ստելվագեն, Արոնյան-2-ական միավոր; Մորոզեւիչ, Իվանչուկ, Ադամս, Վան Վելի, Վան Յուէ-1,5 ական միավոր: