Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան մարդասիրական չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնումը ժամը 07:00, ժամանում Երևան՝ 17:10): Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։
Հունիսի 2-ին Aircompany Armenia ընկերության կողմից կիրականացվի նաև Երևան-Միներալնիե Վոդի-Երևան չվերթը (Երևանից մեկնումը ժամը 18:30, ժամանում Երևան՝ 21:30):
Հունիսի 3-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանումը Երևան 02:45, Երևանից մեկնումը ժամը 03:35):
Պարետի ցուցմամբ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ժամանողների հարազատներին Կոմիտեն խնդրում է չգալ օդանավակայան։