Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելն ընդունել է երկրի՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ընտրած տարբերակի թերությունները, նշելով, որ պետք է ավելի շատ միջոցներ ձեռնարկվեին պանդեմիայի հենց սկզբից: Այս մասին համաճարակաբանն ասել է շվեդական Ekot պարբերականի հետ հարցազրույցում:
«Եթե մենք իմանայինք հիվանդության մասին այն, ինչ գիտենք հիմա, կարծում եմ՝ կհայտնվեինք աշխարհի և մեր ընտրած տարբերակի մեջտեղում: Շվեդիական տարբերակը կատարելագործման կարիք ունի, լավ կլիներ՝ իմանայինք, թե ինչն էր անհրաժեշտ փակել, ինչը կնպաստեր վարակի տարածման դեմ պայքարին», - ասել է նա։
Համաճարակաբանն ընդունել է, որ իրենց ձեռնարկած միջոցները խթանել են հասարակության շրջանում վիրուսի տարածմանը, և թեև հիմա մահացության թիվը նվազել է, Շվեդիայում օրական գրեթե 50 մարդ է մահանում:
Տեգնելին մահացության բարձր աստիճանն է ստիպել երկմտել: Լրագրողի հարցին՝ միթե ժամանակից շուտ չափից շատ մարդիկ չմահացան Շվեդիայում, համաճարակաբանը պատասխանել է՝ «այո, իհարկե»:
Սրա հետ մեկտեղ, Տեգնելը տարակուսանք է հայտնել է նաև այլ երկրների ընտրած մարտավարության վերաբերյալ, որտեղ բոլոր սահամանափակումները մտցվել են միանգամից, և հնարավոր չէ պարզել, թե սահմանափակումներից որոնք են առավել արդյունավետ:
Չնայած կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում տոտալ կարանտինային սահմանափակումներ չմտցնելուն՝ Շվեդիայում, ԱՀԿ տվյալներով, այս պահին կոլեկտիվ իմունիտետ չի ձևավորվել: Հունիսի 3-ի դրությամբ վարակվածների թիվն այստեղ 38,589 է, իսկ մահերինը՝ 4468: