21 հունվարի 2009 - 18:36 AMT
Էդվարդ Նալբանդյան. Երեւանը դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը Շվեյցարիայում
Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կարող է կայանալ Շվեյցարիայում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ անցկացնել երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում: Հայկական կողմը դեմ չէ այդ գաղափարին, եւ ես հուսով եմ, որ այդ հանդիպումը կկայանա»,-հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Day.az գործակալությունը, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ մոտ ապագայում Շվեյցարիայում կկայանան Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների հանդիպումները: