Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Սևանքաղաքը ևս 1 շաբաթ՝ մինչև հունիսի 10-ը փակ կմնա։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գեղրաքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Սևան համայնքի վարչական և տնտեսական սահմանափակումները, համայնքի սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ շաբաթով, այն կպահպանվի մինչև 2020-ի հունիսի 10-ը` ժամը 23:59-ը»,- ասվում է գրառման մեջ։
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 573 դեպք. 256-ն առողջացել են, 8-ը` մահացել:
Հաստատված դեպքեր կան մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Ծակքար, Վերին Գետաշեն, Վարսեր, Արփունք, Ծովակ, Փոքր Մասրիկ, Վարդաձոր, Զոլաքար, Գանձակ, Չկալովկա, Աստղաձոր, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ, Կարմիրգյուղ, Վարդենիկ, Նորատուս, Ճամբարակ, Սարուխան ու Ծովասար համայնքներում: