4 հունիսի 2020 - 13:39 AMT
Մեքենայում միայնակ վարորդը կարող է դիմակ չկրել

ՀՀ-ում բնակության վայրից դուրս ամենուր դիմակ կրելու պահանջը չի վերաբերում իրենց մեքենաներում միայնակ վարորդներին, PanARMENIAN.Net-ին ասաց փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը։

Ավելի վաղ Ավինյանը հայտարարել էր, որ դիմակների կրումը բաց տարածքներում հունիսի 4-ից կդառնա պարտադիր։ Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին, ֆիզիկական վարժություններ անողներին, հեծանիվ վարողներին:

Հունիսի 4-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ռեկորդային՝ 697 դեպքով, վարակակիրների ընդհանուր թիվը 11,221 է։ Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ընդհանուր առմամաբ 176 է, այլ պատճառով՝ 68։ Առողջացածների ընդհանուր թիվը 3468 է։