ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում այս պահին չի նախատեսվում, հայտնել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, փոխանցում է Aysor.am-ը։
«Նման ծրագրեր հիմա չկան։ Մեզ անհրաժեշտ է կանոնավոր վերադարձնել աշխատանքն այն պահին, ինչպես ծրագրել էին, երբ վերջին անգամ հունվարի վերջին Ժնևում հանդիպել էինք»,- ասել է նա։
Մնացականյանը նշել է, որ այս պահին պետք է սպասել, որ ավարտվի համավարակից բխող փուլն ու շարունակել աշխատանքը ԱԳ նախարարների մակարդակով։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպել են 2020 փետրվարի 15-ին՝ Մյունխենում: