Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 16,004 -ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 723-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 11 դեպք է գրանցվել, որոնցից 6-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 264 դեպք կա, այլ պատճառով՝ 91։
«Մահացած պացիենտները եղել են 65 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (կին), 67 (տղամարդ), 69 (կին), 69 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»,- հայտնել են ԱՆ-ից:
Դուրս է գրվել ևս 442 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 6081 է։
Փաստացի բուժվողները 9568 -ն են։
Ընդհանուր առմամբ, անցկացվել է 80,130 թեստ։