Մոտ 550,000 ֆիզիկական և 17,400 իրավաբանական անձի վարկ՝ մոտ 1․3 տրլն դրամի, արդեն հետաձգվել է, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նա նշել է, որ վարկերի հայտերի քանակը մոտ 1 մլն է, հետաձգված գումարները՝ 100 մլրդ դրամի։
Գալստյանի խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում աջակցության երկրորդ ծրագրով բավարարաված վարկային հայտերի ծավալը կազմել է մոտ 17 մլրդ դրամ։ Նա նշել է, որ համավարակի պատճառով բանկերը ևս որոշ դժվարություններ են ունեցել, բայց բնականոն ու անխափան աշխատանք են կատարում։
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքքացման համար կառավարությունը աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և տնտեսվարողներին համապատասխան օժանդակություն էր տրամադրել։ Տնտեսվարողներին մի շարք ծրագրերով առաջարկվել էր վարկավորման հատուկ պայմաններ։