18 հունիսի 2020 - 12:02 AMT
Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կորոնավիրուսով է վարակվել, ասվում է նրա պաշտոնական կայքում։

Կորոնավիրուսի թեստը դրական է եղել, այժմ նա ինքնամեկուսացել է։ Նշվում է, որ անհանգստանալու կարքի չկա՝ Նազարբաևը հեռավար է աշխատում։

Ղազախստանում մի շարք պաշտոնյաներ ևս վարակվել էին կորոնավիրուսով։ Մասնավորապես, Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, առողջապահության նախարար Ելժան Բիրտանովը, և խորհրդարանի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը։

Ղազախստանում վարակի 15,877 դեպք է գրանցվել, 9902-ն ապաքինվել են, մահվան ելքով 100 դեպք կա։