Հունիսի 21-ին Երկիր մոլորակի որոշ հատվածներում «Հրե օղակ» արևի խավարում կլինի, փոխանցում է Business Insider-ը։
Երևույթը, որն առավել հայտնի է որպես Արևի օղակաձև խավարում, հանդիպում է այն ժամանակ, երբ Լուսինն իր ուղեծրով գտնվում է Երկրից ամենահեռու կետում՝ անցնելով Երկրի և Արեգակի միջև։
Արդյունքում Լուսինը մասամբ ծածկում է այն՝ թողնելով եզրերը բաց ու ստեղծելով լուսավոր օղակ իր շուրջ։
Չինաստանում, Կենտրոնական Աֆրիկայում, Կոնգոյում, Եթովպիայում, Հնդկաստանում և Պակիստանում հնարավոր կլինի տեսնել ամբողջական խավարումը։ Արևի խավարումը մասնակի տեսանելի կլինի նաև Հարավային և Արևելյան Եվրոպայում, Ավստրալիայի հյուսիսում։
Հայաստանում ու մյուս երկրներում, որտեղ արևի խավարումը տեսանելի չէ, հնարավոր կլինի դրան հետևել առցնաց։ ՀՀ-ում հունիսի 21-ին կանցկացվի նաև «Արևադարձ 2020` Քարահունջում» անունը կրող առցանց միջոցառում։
Հունիսի 21-ին առաջին անգամ տեղի է ունենալու ամառային Արևադարձի ուղիղ հեռարձակում Քարահունջ աստղադիտարանից։