Արցախում կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս 2 կոնտակտավոր բնակչի մոտ: Այսպիսով, ընդհանուր առմամբ երկրում վարակի 96 դեպք է գրանցվել։
Միաժամանակ, Covid-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
58 մարդ ապաքինվել է։
Մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում:
Արցախում կորոնավիրուսով վարակից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։