Բուսական յուղ պարունակող կաթնամթերքն առևտրի օբյեկտներում առաջարկվում է վաճառել առանձնացված դարակով(հատվածով)։ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի միասնական կայքում։
Առաջարկվում է նաև հատուկ նշում անել՝ «Կաթնայուղի փոխարինիչով կաթ պարունակող արտադրանք», որը պետք է լինի ընթեռնելի և տեղադրվի տեսանելի վայրում։
Ըստ նախարարության՝ դա թույլ կտա հավասար մրցակցային պայմաններ ապահովել տնտեսվարողների համար և պաշտպանել ապռողների շահերը։
Հունվարի 23-ի կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր համապատասխան քայլեր ձեռնարկել խնդրի կարգավորման նպատակով։