TI'ME-ը նոր ծրագիր է մեկնարկել՝ «Հավատարմությունը փոխադարձ է» կարգախոսով։
Ի պատասխան հաճախորդների հավատարմության՝ TI'ME-ի բոլոր գնորդներին տրամադրվում են TI'MEClub կուտակային քարտեր յուրաքանչյուր գնման հետ։ TI'MEClub քարտապանները ոչ միայն կուտակում են միավորներ կատարված գնումներից, այլև.
- Կարող են օգտագործել կուտակված միավորները TI'ME, G-Shock և PANDORA բոլոր խանութ-սրահներում
- Կարող են մոդելի գումարն ամբողջությամբ վճարել կուտակված միավորներով
- Կարող են կուտակված միավորներով գնել զեղչված մոդելներ
- Կարող են կուտակել միավորներ նաև օնլայն գնումներից։
Իսկ հատուկ ներբեռնված հավելվածը հնարավորություն կտա օգտագործել TI'MEClub քարտն առցանց։
Դառնալով TI'MEClub անդամ և կատարելով գնումներ, քարտապանը կարող է բարձրացնել իր կուտակման շեմը՝ 5%-ից 10%, այնուհետև՝ 10%-ից 15%-ի։ Քարտերը տրամադրվում են՝ հաշվի առնելով հաճախորդի նախկինում կատարված գնումները։
TI'ME-ը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս տասնյակ այլ ընկերությունների՝ հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կոմերցիոն անշարժ գույքի և վաճառքների ոլորտներում:
TI'ME-ը ներկայացված է Հայաստանում, Վրաստանում և Բելառուսում։ Խանութ-սրահների քանակը 3 երկրում հասնում է 33-ի: