1 հուլիսի 2020 - 11:39 AMT
Արցախում Covid-19-ի նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի 1 նոր դեպք է գրանցվել։ Վարակի նոր օջախ է հայտնաբերվել Շուշի քաղաքում, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Կոնտակտավոր մի խումբ քաղաքացիներ արդեն մեկուսացվել են: Կորոնավիրուսով հիվանդի շփման շրջանակը պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

Այսպիսով, հուլիսի 1-ի դրությամբ Արցախում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակի 119 դեպք է գրանցվել։

Մեկուսացված է 58, փաստացի բուժվում է 18 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մեկ օրում առողջացել է 14 քաղաքացի, ընդհանուր առմամբ՝ 101:

Ընդհանուր թեստավորումների քանակը 1961 է:

Արցախում կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։