Բրիտանիայի իշխանությունները պաշտոնապես հաստատել են, որ մտադիր են հուլիսի 10-ից չեղարկել պարտադիր երկշաբաթյա կարանտինը մի քանի տասնյակ երկրներից ժամանողների համար։
«Թույլատրված» երկրների ամբողջական ցանկում, ըստ որոշ տեղեկությունների, ներառելու է մոտ 75 երկիր։
14 օրյա պարտադիր կարանտինի պահանջը երկիր բոլոր ժամանողների համար գործում է հունիսի սկզբից՝ նպատակ ունենալով պայքարել կորոնավրուսի պանդեմիայի դեմ, գրում է BBC-ն։
Այդ սահմանափակումը խիստ քննադատության էր արժանացել հանրության և գործարար շրջանակների կողմից, որոնք հորդորում էին կառավարությանը չեղարկել այն՝ չվնասելու համար տնտեսությանը։
Իշխանություններն ի սկզբանե հայտարարել էին, որ ամեն 3 շաբաթը մեկ վերանայելու են սահմանափակումները, իսկ դրանց մեղմացումը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից տարբեր երկրներում։
Կարանտինի այդ մեղմացումը, սակայն, երկկողմ չի լինի՝ ցուցակում ընդգրկված որոշ երկրներ ժամանող բրիտանացիները, միևնույն է, 2 շաբաթով կմեկուսացվեն։
Հուլիսի 3-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերը հասել են 283,757-ի։ Մոտ 45,000 մարդ մահացել է։