Քանի դեռ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ, Ocean Conservancy բնապահպանական կազմակերպության տվյալներով՝ ամեն ամիս մոտ 129 մլրդ դիմակ և 65 մլրդ պլաստիկ ձեռնոց է թափվում բնության մեջ։ Դրանց մեծ մասը հայտնվում է ջրի տակ, հայտնում է BBC-ն։
Սուզորդները ու դիտորդները արձանագրում են՝ աղբի մեծ մասը թափվում է ջրի մեջ, ինչը խնդիրներ է առաջացնում վայրի կենդանիների համար, և հայտնվում աշխարհի տարբեր ափամերձ գոտիներում։
Ամեն տարի ծովերում և օվկիանոսներում հավաքվում է 8 մլն տոննա պլաստիկ թափոն, ինչը հանգեցնում է կենդանիների մահվան։