Մասաչուսեթսից ընտրված սենատոր, դեմոկրատ Էդ Մարքին աջակցություն է հայտնել Հայաստանին՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին։
«Հայաստանի կողքին եմ, քանի որ նրանք պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի ձգտումները և պետք է անմիջապես դադարեցնեն կոնֆլիկտը»,- այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
Հուլիսի 12-ի սահմանային սադրանքից հետո մինչ հուլիսի 13-ը Ադրբեջանը պարբերաբար հրետանակոծություն է վերսկսում: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը երկու զոհ ունի, ևս 2 ոստիկան ու 3 պայմանագրային վիրավոր են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտարարել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականանետերից արկեր է արձակել Չինարիի և Բերդի ուղղությամբ, տուժածներ չկան։