14 հուլիսի 2020 - 15:04 AMT
ՀՀ ԶՈւ-ն Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ-ԱԹՍ է խոցել

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈւ կրակի կառավարման համակարգ հանդիսացող անօդաչու թռչող սարք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հուլիսի 14-ին հայկական կողմից զոհվել է 2 զինծառայող։ Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է 11 զոհի մասին:

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:

Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։