17 հուլիսի 2020 - 11:18 AMT
ԱԱԾ փոխտնօրեն Բազիկյանն արձակվել է աշխատանքից

Ազգային անվտանգության ծառայության փոխտնօրեն, գնդապետ Ռոբերտ Բազիկյանը ազատվել է պաշտոնից և արձակվել ծառայությունից: Հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում։

Ռոբերտ Բազիկյանն ԱԱԾ տնօրենի տեղակալ էր նշանակվել 2019-ի դեկտեմբերին։

ԱԱԾ տնօրենը փոխվել է 2020-ի հունիսին․ էդուարդ Մարտիրոսյանի փոխարեն նշանակվել էր Արգիշտի Քյարամյանը։