17 հուլիսի 2020 - 12:35 AMT
ԱՆ․ Հակառակորդի կրակից վիրավորված քաղաքացու վիճակում դրական դինամիկա կա

Հակառակորդի կրակից վիրավորում ստացած Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանի մոտ դիտվում է դրական դինամիկա, նրա կյանքին վտանգ չի սպառնում, հայտարարել է առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հովակիմյանը վիրավորվել է հուլիսի 16-ին՝ ԱԹՍ-ի կրակից. ավելի վաղ հայտարարվել էր, որ նրա մոտ մարմնի մոտ 10%-ի այրվածքներ կան, քաղաքացին բազմաբեկոր վնասվածք ունի ազդոսկրի հատվծում։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։ Հուլիսի 17-ի գիշերը հարաբերականորեն անդորր է եղել սահմանին։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: