Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք, 2 դեպք հայտնաբերվել է սահմանային անցակետում թեստավորման արդյունքում, 4-ը՝ նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից, հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Բոլոր նոր վարակակիրները Ստեփանակերտից են։
Միաժամանակ, առողջացել է 5 հոգի, 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության:
Ընդհանուր առմամբ՝ Արցախում կորոնավիրուս ախտորոշվել է 163 մարդու մոտ, 133-ն արդեն հաղթահարել են հիվանդությունը: Փաստացի բուժվում է 30 հոգի, մեկուսացված է 50 քաղաքացի: