Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը։ Այս մասին Աբրահամյանը գրում է ֆեյսբուքյան էջում։
«Նախարարին տեղեկացրել եմ Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին մարտական գործողությունների սկսվելու հետ, մտահոգություն եմ հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների առիթով, որոնք միտված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:
Սերգեյ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ շահագրգռված երկիր, արդեն մի շարք քայլեր է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին մարտական գործողությունների դադարեցման և իրավիճակի կայունացման ուղղղությամբ», - գրված է Աբրահամյանի գրառման մեջ:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 17-ին իրավիճակը հարաբերական հանգիստ է