Ռուսաստանն իր սահմաններն այլ երկրների համար սահմանները կբացի փոխադարձության սկզբունքով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ հարցը քննարկվել է օտարերկրյա գործընկերների հետ, բայց վերջնական որոշում չկա։
«Իհարկե, սահմանների բացումը կլինի փոխադարձության սկզբունքով։ Հիմա այդ ուղղությամբ, ինչպես հայտնի է, համաձայնություններ կան, սակայն վերջնական որոշում չկա»,-ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովը հիշեցրել է, որ այդ հարցը գտնվում է ՌԴ կառավարության և կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի իրավասության ներքո։
Կորոնավիրուսի տարածմանը զուգահեռ մարտի 27-ին ՌԴ-ն ամբողջովին փակեց պարբերական և չարտերային միջազգային ավիաչվերթերը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի փոխնախարարԱլեքսանդր Գրուշկոն հայտարարել էր, որ ՌԴ և Եվրամիության երկրների միջև սահմանի բացման հարցը քաղաքացիների առողջության ապահովման հետ է կապված, այլ ոչ թե քաղաքական հարց է։
Հուլիսի 23-ի դրությամբ, ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների 793,000-ից ավելի վարակակիր կա, մահացել է 12,873 հոգի։