30 հուլիսի 2020 - 15:48 AMT
Օգոստոսի 2-ին Կրասնոդար-Երևան չարտերային թռիչք կկայանա

Օգոստոսի 2-ին ժամը՝ 17։30-ին, Կրասնոդարի միջազգային օդանավակայանից տեղի կունենա Armenia ընկերության Կրասնոդար-Երևան չարտերային թռիչքը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։

«Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Ատլաս Յուգ» ՍՊԸ-ի տոմսարկղերից։ Կարելի է դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ 8/863/266-56-03, +7/951/829-69-08։ Ավիատոմսի արժեքը 11,700 ռուբլի է (մոտ 75,000 դրամ)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)»,- ասվում է գրառման մեջ։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։

ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, պետք է անցնեն պարտադիր 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի՝ ըստ իրենց բնակության հասցեների։