30 հուլիսի 2020 - 18:05 AMT
Կորոնավիրուսից շտապօգնության բուժքույր է մահացել

ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան դեպք է գրանցվել ևս մեկ բուժաշխատողի մոտ: Մահացել է շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանը, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

ԱՆ-ն ցավակցել է բուժքրոջ հարազատներին ու շնորհակալություն հայտնել նրան տարիների աշխատանքի համար։

Հուլիսի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38,196-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 728 դեպք է գրանցվել, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահացած պացիենտների թիվը 225 է։ Ընդհանուր առմամբ` բուժվել է 28,366 պացինետ, փաստացի բուժվում է 8877 հոգի։