Հուլիսի 30-ին Երևան-Մինվոդի չվերթով Ռուսաստան է վերադարձել այդ երկրի 98 քաղաքացի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը։
«Տեղեկություն ստանալով հայ քաղաքացիների համար Երևան-Մինվոդի արտահանման չվերթի կազմակերպման մասին՝ դեսպանատունն օգտագործել է հնարավորությունը ՌԴ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Անհրաժեշտ համաձայնեցում է կատարվել ՌԴ տարածաշրջանային իշխանությունների, ինչպես նաև ՌԴ կառավարությանը կից Օպերատիվ շտաբի հետ»,- ասվում է գրառման մեջ։
Ընդհանուր առմամբ, համակարգված աշխատանքի արդյունքում ՀՀ-ից Ռուսաստան է տեղափոխվել 3284 մարդ։ Ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու աշխատանքը շարունակվում է։