Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ իր մասնակցությունն ԱՄՆ նախագահական ընտրություններին ձախողման է դատապարտված։
Զրույցի ժամանակ ռեփերի ուշադրությունը հրավիրել են այն հանգամանքին, որ նա ոչ մի պարագայում չի կարողանա հավաքել ընտրիչների կոլեգիայի 558 անդամից 270-ի ձայնը, որպեսզի հաղթի ընտրապայքարում։
«Չեմ վիճի ձեզ հետ, Հիսուսն է արքան»,- ասել է նա Forbes-ին տված հարցազրույցում։
Ուեսթը նաև համաձայնել է, որ խլում է աֆրոամերիկացիների ձայները մեկ այլ թեկնածու Ջո Բայդենից՝ դրանով իսկ նվազեցնելով հաղթելու նրա հավանականությունը։
«Ես դա չեմ բացառում»,- ասել է նա։
Ավելի վաղ The Mirror-ը հայտնել էր, որ Ուեսթը Հանրապետական կուսակցության առնվազն 4 անդամի աջակցություն է ստանաում իր նախընտրական արշավի համար։ Նման աջակցութան նպատակը կարող է լինել դեմոկրատ Ջո Բայդենից առաջ անցնելը։