Եվրամիությունը թարմացրել է երրորդ երկրների ցանկը, որոնց համար առաջարկվում է վերացնել ճանապարհորդության սահմանափակումները, փոխանցում է Եվրոպայի խորհրդի կայքը։
Ըստ նոր ցանկի ԵՄ մուտքի իրավունք կունենան 10 երկիր, այդ ցանկում են Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չինաստանը (ենթակա է փոխադարձության հաստատմանը):
Այս առաջարկության համար Անդորրայի, Մոնակոյի, Սան Մարինոյի և Վատիկանի բնակիչները պետք է դիտարկվեն որպես ԵՄ ռեզիդենտ:
ԵՄ-ից նշել են, որ մուտքի իրավունք ունեցող երկրները որոշվել են՝ հաշվի առնելով այդտեղ համաճարակաբանական իրավիճակը։