12 օգոստոսի 2020 - 13:34 AMT
Ավստրալիայում հատում են կոալաների՝ հրդեհներից փրկված բնակավայրերը

Երկրում փայտանյութի պահանջարկը բավարարելու համար Ավստրալիայի նահանգային իշխանությունները հատում են կոալաների՝ հրդեհներից փրկված բնակավայր անտառները։ Այդպիսով, ըստ փորձագետների՝ մինչև 2050 թվականը կոալաները կարող են վերանալ նաև անտառհատումների պատճառով, հայտնում է Vice.com-ը։

Բնապահպաններն ահազանգում են, որ առանց այդ էլ Ավստրալիայում անտառային վերջին հրդեհները զգալի կրճատել են այն ծառերը, որոնց վրա բնակվում են կոալաները։

Ըստ հաշվարկների՝ 2019-2020-ի անտառային հրդեհների ժամանակ ամենաքիչը 5000 կոալ է ոչնչացել և կենդանիների բնակության ավելի քան 2 մլն հա տարածք։