Facebook-ը նոր թարմացմամբ սկսել է Instagram-ի և Messenger-ի չաթերի միավորման գործընթացը։ Այս մասին գրում է The Verge-ը։ Թարմացումը փորձնական է և հասանելի է միայն որոշ օգտատերերի։
Հայտնի չէ, թե ինչ սկզբունքով են ընտրվել սպառողները։ Օգտատերերի մոտ Instagram-ի զրուցարանի նշանը փոխվել է Messenger-ի նշանով, ավելացել է էմոջիների և սթիքերների թիվը։
Ավելի վաղ Facebook-ը հայտարարել էր, որ մտադիր է միավորել WhatsApp, Instagram և Messenger զրուցարանները, որպեսզի օգտատերերը կարողանանք մի զրուցարանից մյուսը հաղորդագրություններ ուղարկել։ Թարմացման այս տարբերակով նման գործառույթ չի ավելացվել։