Արցախում կորոնավիրուսով վարակի (Covid-19) 1 նոր դեպք է հաստատվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Վարակակիրը Ստեփանակերտի բնակիչ է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր:
Առողջացել է 7 քաղաքացի:
Ըդնհանուր առմամբ, Covid-19-ը ախտորոշվել է 252 մարդու մոտ, որից 243-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 8, ընդհանուր մեկուսացված է 26 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 101 նմուշառում է իրականացվել: Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 7 813 փորձանմուշի հետազոտություն:
Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ Արցախի քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար այլևս ստիպված չեն լինի պարետից թույլտվություն ստանալ, սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: