19 օգոստոսի 2020 - 18:34 AMT
Covid-19-ի պատվաստանյութն Ավստրալիայում պարտադիր չի լինի․ Վարչապետը փոշմանել է

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հրաժարվել է իր հայտարարությունից այն մասին, որ երկրում պատվաստանյութը պարտադիր կլինի։ Այս մասին հայտնում է CNBC-ն։

Ավստրալիայի առաջնորդը նշել է, որ չկան մեխանիզմներ, որոնք կապահովեն պարտադիրի սկզբունքն Ավստրալիայի քաղաքացիների համար․ «Մենք չենք կարող որևէ մեկին բռնել և ստիպել, որ այն ընդունի»։

Ավելի վաղ նա հայտարարել էր, որ պատրաստվում է հնարավորինս պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելը, բացառությամբ միայն առողջական հակացուցումները։ Դրա նպատակը Ավստրալիան նորմալ կյանքին վերադարձելն է։

Մորիսոնը նաև հայտարարել էր, որ նպատակ ունի երկրի 95%-ին պատվաստել։ Պատվաստանյութը քաղաքացիների համար անվճար է լինելու։

Օգոստոսի 19-ի դրությամբ Ավստրալիայում կորոնավիրուսի 23,993 դեպք է գրանցվել, մահացել է 450 մարդ։

Photo: Quinn Rooney | Getty Images