Երևանի քաղաքապետարանի ենթակայությանբ գործող մանկապարտեզների ավագ խմբերի աշխատանքը կարտոնվի մինչև սեպտեմբերի 15-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով, որ, համավարակով պայմանավորված, դպրոցներում ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից:
Հայաստանում օգոստոսի 19-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,056-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 833 դեպք կա, այլ պատճառով՝ 249։ Առողջացածների ընդհանուր թիվը 35,226 է։ Փաստացի բուժվողների թիվը 5748 է։