«Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառումների շրջանակում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը Հայաստանում անցկացվելու են «Խաղաղության մարտիկ» մրցումները, հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Միջազգային մրցումներին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինված ուժերի ներկայացուցիչները։
Միջազգային մրցումներն անցկացվում են 6-րդ անգամ։