Փրկարարներն օգնել են 14 հոգանոց արշավախմբին իջնել Արագածից: Օգոստոսի 20-ին՝ ժամը 20։58-ին, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ արշավախումբը բարձրացել է Արագած լեռը․ 5 քաղաքացի գտնվում է Քարի լճի մոտակայքում, իսկ մյուս 9-ը՝ լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում։ Նրանցից մեկը վնասել է ոտքը և տարածքի դժվարանցանելիության պատճառով չեն կարողանում իջնել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները լեռան հարավային և արևելյան գագաթների միջնամասում հայտնաբերել են քաղաքացիներին, մոտեցրել փրկարարական ավտոմեքենային, այնուհետև՝ տեղափոխել իրենց ավտոմեքենայի մոտ։ Քաղաքացի Գայանե Վ․-ն, որ վնասել էր ոտքը, հրաժարվել է բուժօգնությունից: