Վարդենիսում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել, նոր օջախ կա, հայտնում են համայնքապետարանից։
Համավարակի նոր բռնկման պատճառը հիմնականում հանգուցյալների տանը մեծաթիվ բազմության առկայությունն է:
«Համայնքում կորոնավիրուսի համավարակի նոր բռնկում է սկսվել, խնդրում ենք պահպանել հակահամաճարակային անվտագության բոլոր կանոնները»,- ասված է համայնքի տարածած հաղորդագրության մեջ։
Հայաստանում օգոստոսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 42,825-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 854 դեպք կա, այլ պատճառով՝ 256։ Առողջացածների ընդհանուր թիվը 36,049 է։ Փաստացի բուժվողների թիվը 5666 է։