Կորոնավիրուսի պատճառով միջազգային զբոսաշրջային հոսքերը 2020-ի առաջին 5 ամսվա ընթացքում 2 անգամից ավելի նվազել են, ոլորտը $320 մլրդ-ի վնաս է կրել, 120 մլն մարդ կարող է գործազուրկ դառնալ, հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշը, փոխանցում է «Վեդոմոստին»:
Նրա խոսքով՝ Մոլորակի բնակչության ամեն 10-րդ մարդն աշխատում է այդ ոլորտում։
Գուտերեշը նշել է նաև, որ ոլորտին աջակցություն կարելի է ցուցաբերել տեխնոլոգիաների օգտագործման, գործընկերային հարաբերությունների ամրապնդման, ճգնաժամի սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմման միջոցով։
Օգոստոսի 25-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 23․6 մլն-ը, վիրուսից մահացել է 813,000-ից ավելի մարդ։