Երևանում գազի արտահոսքի հետևանքով պայթյունից փլուզված շենքի փլատակաների տակից երրորդ տուժածը դուրս է բերվել մահացած։ Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տեղեկացնում է Aysor. am-ը։
Ավելի վաղ ասվել էր, որ, նախնական տեղեկություններով, փլատակների տակ մնացածը 56 տարեկան տղամարդ է։
21 քաղաքացի ինքնուրույն դուրս է եկել փլատակների տակից: Նրանց հոգեբանական աջակացություն է ցուցաբերվել:
Նախարարը նշել է նաև, որ շենքի մյուս հատվածի փլուզման վտանգ այս պահին չկա: Այդուհանդերձ, ամբողջ շենքը տարհանված է: Պայթյունի պատճառները դեռ պարզ չեն:
Պայթյունի հետևանքով հոսպիտալացված 2 քաղացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Մյուս տուժածը կին է, վիճակը գնահատվում է միջին ծանրության::