Մոլորված ու Ադրբեջանում գերի ընկած հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ տեսաուղերձն ու հոլովակը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Ժնևյան կոնվենցիաները երաշխավորում են ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը, նրանց պատվի և արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունքը, որը պետք է բացառի ցանկացած տեսակի նվաստացնող վերաբերմունք անկախ նրանից, թե ինչ պայմաններում և ինչ տեղանքում է անձը հայտնվել հակառակ կողմի իրավազորության ներքո»,- նրա խոսքերը փոխանցում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։
Նա նաև նշել է, որ Ալավերդյանը կարդում է իրեն պարտադրված թերի հայերենով մշակված տեքստ։
Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանի տարածքում հայտնվել է օգոստոսի 24-ին: Նրա նկատմամբ Ադրբեջանում 5 քրգործ է հաուցվել։