Արցախում կորոնավիրուսային վարակ է հաստատվել ևս 3 քաղաքացու մոտ, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
Վարակակիրներից 2-ը Մարտակերտից են, 1-ը՝ Ճարտար քաղաքից: Նրանց մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է սահմանային անցակետում իրականացված ՊՇՌ հետազոտության արդյունքում:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 274 մարդու մոտ, որից 252-ն արդեն ապաքինվել են: Փաստացի բուժում է ստանում՝ 20, ընդհանուր մեկուսացված է 43 քաղաքացի:
Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 161 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 9626 փորձանմուշի հետազոտություն: