23 հուլիսի 2002 - 23:54 AMT
ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԿԱՌՈՒՑԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Վաշինգտոնում նախատեսվում է կառուցել Հայոց ցեղասպանությանը նվիրված Հուշահամալիր եւ թանգարան: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը, օրերս Հուշահամալիրի ստեղծման նախաձեռնող խումբը շինարարությունն իրականացնելու համար սկսել է հավաքել ճարտարապետների խումբ: Այդ գործի նախաձեռնողներին ակտիվորեն աջակցում է ամերիկյան «Քոնքորդ Փարթներս» ընկերությունը, որը մասնագիտացվել է ԱՄՆ մայրաքաղաքում նշանակալի մշակութային շինությունների նախագծման եւ շինարարության գործում: «Հայոց ցեղասպանությանը նվիրված Հուշահամալիրը եւ թանգարանը Վաշինգտոնում կկառուցվի Սպիտակ տան մոտակայքում, այդ պատճառով մենք ջանում ենք գտնել լավագույն եւ բարձրորակ ճարտարապետների խումբ` Հայաստանից դուրս Հայոց ցեղասպանության առաջին հուշահամալիրի եւ թանգարանի կառուցման համար»,- հայտարարել է աշխատանքները համակարգող Ռոս Վարդյանը: