Կորոնավիրուսից ընդհանուր վարակվել ԱԻՆ-ի 91 աշխատակից, մահացել են նրանցից 2-ը, ինքնամեկուսացվել` 380-ը։ Ներկայումս վարակված է 4 աշխատակից։
Այս մասին, Shantnews.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Նրա խոսքով` ԱԻՆ աշխատակիցների շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թվի անկում է նկատվում:
Դեպքերի մեծ մասի պարագայում վիրուսը դրսից է բերվել: Ներսում տարածում չի եղել:
Օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 43,451 մարդ։ Ընդհանուր կորոնավիրուսից 869 դեպք կա, այլ պատճառով՝ 266։