ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ սեպտեմբերը սկսվելու է շոգերով։
Օդի ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է նաև առաջիկա օրերին։
Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում՝ օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +35-37 աստիճան տաքություն։