29 օգոստոսի 2020 - 17:20 AMT
Ճապոնիայում ուղևորով թռչող մեքենա է փորձարկվել

Ճապոնական SkyDrive Inc.-ը աշխարհով մեկ թռչող մեքենաներ նախագծող այն եզակի ընկերություններից է, որոնց հաջողվել է մարդու մասնակցությամբ փորձարկում անել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հաջողված, բայց և համեստ փորձարկման ժամանակ 1-2 մետր վերև է բարձրացվել թռչող մեքենա, որը օդի մեջ է մնացել 4 րոպե։

Նախագծողները հույս ունեն այն շուկա հանել 2023 թվականին, սակայն դեռ անվտանգության հետ կապված հարցեր ունեն լուծելու։

Եթե նախագիծը հաջողի, այն կկրճատի խցանումները, վարորդներ և օդաչուներ վարձելու ծախսերը։

Photo: SkyDrive/CARTIVATOR 2020 via AP