29 օգոստոսի 2020 - 15:04 AMT
Շվեդիայում Ղուրանի հրկիզման պատճառով անկարգություններ են սկսվել

Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաքում՝ Մալմյոյում, մոտ 300 մարդ անկարագություններ է հրահրել Ռուսենգորդ շրջանում, որտեղ մինչ այդ ղուրան էին հրկիզել։

Բողոքի ցույցը պատասխան էր նաև Ստորտորգետ հրապարակում չարտոնված հավաքին, որի ժամանակ գետին են գցել և տրորել մահմեդականների սուրբ գիրքը։ 3 մարդ է ձերբակալվել թշնամանք կամ ատելություն սերմանելու համար, գրում է Deutsche Welle-ն Շվեդիայի հանրային SVT հեռուստատեսության վրա հղումով։

Ղուրանի հրկիզման դեմ բողոքի ցույցի ժամանակ ոստիկանության և փրկարար ծառայությունների աշխատակիցների ուղղությամբ քարեր են նետել, վնասվել են ոստիկանության և փրկարարների ավտոմեքենաները։

Ղուրանի ցուցադրական հրկիզումն իրականացրել էին ծայրահեղ աջակողմյան դանիական Stram Kurs կուսակցության ներկայացուցիչները։ Կուսակցության հիմնադիրն է փաստաբան և քաղաքական գործիչ Ռասմուս Պալունդանը։Նրան Շվեդիա էր հրավիրել սադրիչ միջոցառումներով հայտնի գործիչ Դան Փարկը։Ավելի վաղ իշխանություններն արգելել էին նրան հանրահավաք անցկացնել Մալմյոյում «Հյուսիսյաին Եվրոպայի երկրներում իսլամականացման» թեմայով։ Այդ ցույցի ժամանակ էլ հայտարարվել էր Ղուրանը հրկիզելու մասին։