2 սեպտեմբերի 2020 - 12:44 AMT
Մարգարիտա Գասպարյանը հաղթել է թենիսի օլիմպիական չեմպիոնի

Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող հայ թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը Նյու-Յորքում մեկնարկած ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում հաղթել է օլիմպիական չեմպիոնի։ Այս մասին հայտնում է Prostoprosport.ru-ն։

Նրա մրցակիցը 2016-ին Ռիո դե ժանեյրոյի օլիմպիական խաղերի չեմպիոն, պուերտոռիկացի Մոնիկա Պյուիգն էր։ Հայ մարզիկը մրցակցին հաղթել է 6:3, 6:7, 6:0 հաշիվներով:

Երկրորդ շրջանում Գասպարյանի միցակիցն է լինելու Սերենա Ուիլյամսը: