5 սեպտեմբերի 2020 - 16:08 AMT
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, միջազգային կառույցները դատապարտում են Ադրբեջանում հերթական ընդդիմադիրի ազատազրկումը

Ադրբեջանում Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, ԱՄՆ պետդեպարտամենտը, մարդու իրավունքների ազատությամբ զբաղվող Freedom House և Human Rights Watch կազմակերպությունները, Եվրոկոմիսարը և Amnesty International-ը, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի զեկուցողները դատապարտում են ադրբեջանցի քաղգործչի բանտարկումը։

Այս կառույցները պահանջում են ազատ արձակել քաղաքական հայացքների համար ձերբակալված Թոֆիգ Յագուբլուին, ապահովել արդար դատավարություն և վերականգնել սահմանադրական կարգը։

59-ամյա Թոֆիգ Յագուբլում «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության անդամ է և Ադրբեջանում ընդդիմադիր ուժերի և ակտիվիստների կոալիցիայի բարձրաստիճան ներկայացուցիչ։ Հաճախ է քննադատել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումը։

Նախկինում մի քանի անգամ ձերբակալվել է, դատապարտվել ազատազրկման տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ցույցերի մասնակցելու համար։ Այս անգամ նա կազատազրկվի 4 տարով։

Այս անգամ նա մեղաադրվում է ճանապարհատրանսպորտային պատահարի և վիճաբանության համար։ Յագուբլին իրեն համարում է սադրանքի զոհ։ Որոշ միջազգային կազմակերպություններ համարում են, որ մեղադրանքները շինծու են, մյուսները կարծում են, որ արդարացի դատավարություն չի կայացել։